Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 4-ից 10-ը




ԽՈՅԵՐ

Դուք կհասկանաք, որ սիրելիի հետ հանդիպումները մեծապես կախված են ձեր եւ ձեր մտերիմների ծրագրերից: Փորձեք ամեն ինչ այնպես դասավորել, որ նրա հետ հանդիպելու ժամանակ էլ մնա:

ՑԼԵՐ

Դուք կհասկանաք, որ այն, ինչ ձեզ սովորեցրել է ձեր սիրելին, դուք հրաշալիորեն յուրացրել եք եւ այժմ ինքներդ էլ կարող եք նրան որոշ խորհուրդներ տալ: Սա, իսկապես, հպարտանալու առիթ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները պետք է զգույշ լինեն տնային պարագաների հետ: Խորհուրդ չի տրվում առնչվել սուր եւ կտրող առարկյաների հետ: Պետք չէ, որ դուք պատրաստեք ճաշը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին ձեզանից մի անհնարին բան կպահանջի: Ամենավատն այն է, որ նա չի էլ գիտակցում, որ դուք, իսկապես, ի վիճակի չեք դա անել: Փորձեք լինել համբերատար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք ձեր սիրելիից շատ բաներ կպահանջեք: Դուք, կարծես թե, ցականում եք նրան իդեալական դարձնել ձեզ համար: Բայց մեկ օրում հաստատ, մեծ արդյունքներ չեք կարող գրանցել:

ԿՈՒՅՍԵՐ

Ամեն ինչ պետք է անեք շատ արագ եւ կշռադատված: Նույնիսկ եթե պետք է սիրելիին սեր խոստովանեք կամ էլ ասեք, որ ցանկանում եք բաժանվել, խորհուրդ է տրվում այդ ամենն անել հենց այսօր:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ ժամանակ է երեխանրի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Գիրք կարդացեք կամ Նրա հետ միասին դուրս եկեք զբոսնելու:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք մտածում ձեր հարաբերությունների մասին: Այնպես որ՝ եթե ինչ-որ բաների շուրջ պետք է մտածեք, արեք դա շատ ցածրաձայն եւ միտքը բարձրաձայնեք միայն այն դեպքում, երբ նա կհարցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ շտապ փոփոխություններ են պետք: Եթե ի վիճակի չեք փոխելու տունը, ավտոմեքենան կամ սիրած անձնավորությանը, ապա փորձեք գոնե կարգավորել հարաբերությունները վերջինիս հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք է լինեք շատ ուժեղ եւ քաջ, որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր առաջ ծագած խնդիրները: Արեք հնարավոր ամեն ինչ, որ ոչինչ չխոչընդոտի ձեր հարաբերություններին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եղեք հնարավորինս զգոն եւ ուշադիր: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն քայլը քննարկել սիրելիի հետ:

ՁԿՆԵՐ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զուսպ լինել եւ տանը վեճեր չհրահրել: Ցանկացած համառություն կարող է վերածվել ընտանիքի անդամների հետ վիճաբանության: