«Ոսկե ծիրանը» բացվեց հայ գերիներին ազատ արձակելու կոչով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե ծիրանը» բացվեց հայ գերիներին ազատ արձակելու կոչով




«Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան պատերազմի զոհերի և կինոաշխարհից հեռացած անվանի դեմքերի հիշատակը, մասնավորապես, Կիմ կի Դուկի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Բարտրան Տավեռնիեի, ինչպես նաև Ռուդոլֆ Վաթինյանի և Լևոն Աթոյանցի։

Բացի այդ, էկրանին հայտնվեց մի գրություն, որտեղ նշված էր.«Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։

Կինոփառատոնը բացվեց իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով։

Տեղեկությունը և այլ մանրամասներ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։