Լարիսա Գուզեեւայի վիճակն օրեցօր վատանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լարիսա Գուզեեւայի վիճակն օրեցօր վատանում է




Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Լարիսա Գուզեեւան գտնվում է հիվանդանոցում: Դերասանուհուն շտապ հոսպիտալացրել են ծանր վիճակում այն բանից հետո, երբ նա տանը կորոնավիրուսի թեստ է արել։ Ավելի ուշ կլինիկայում ախտորոշումը հաստատվել է։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում անելով աստղի շրջապատի աղբյուրներին։

Հիվանդանոց տեղափոխված Լարիսա Գուզեեւայն առողջական վիճակը դեպի լավը չի գնում։ Բժիշկները նշում են, որ նրա մոտ բացասական դինամիկա է նկատվում։ «Նրա վիճակն օրեցօր վատանում է Նա պառկած է թթվածնային դիմակով», - պատմել է պարբերականի զրուցակիցը։

Նա նաեւ հստակեցրել է, որ հետազոտությունների համաձայն՝ Գուզեեւայի մոտ ախտահարվել է թոքերի 7 տոկոսը, սակայն ամեն օր այդ ցուցանիշն աճում է: