Աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեր հեռախոսը ոչ մի րոպե ազատ չի լինի: Ողջ օրվա ընթացքում ձեզ տարբեր մարդիկ կզանգահարեն` խնդրելով խորհուրդ կամ օգնություն: Մի կոպտեք նրանց: Մի օր էլ ձեզ նրանց օգնությունը պետք կգա:

ՑԼԵՐ

Այսօր գործընկերների հետ մի թեթեւ ֆլիրտը ձեզ կհուշի, որ նրանցից ոչ մեկ ձեր սիրելիի եղունգն էլ չարժե: Ձեր հարաբերությունները դրանից միայն կամրապնդվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հրաշալի օր է խանութներ գնալու համար: Դուք ամենաանհավանական եւ աննկատ տեղերից կգտնեք ձեզ անհրաժեշտ իրերը` շատ մատչելի գներով: Անգամ եթե ձեր սիրելին չի սիրում գնումներ կատարել, այսօր նա էլ դրանցից հաճույք կստանա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին այնքան էլ չի հասկանա ձեր խնդիրները, ինչը խնդիրներ կառաջացնի նաեւ ձեր շփման մեջ: Նա կփորձի հարթել իրավիճակը, բայց որոշ անհարթություններ, այնուամենայնիվ, կմնան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ մի բան կասի, որից դուք կնեղանաք, սակայն նա դա դիտավորյալ չի անի: Այնպես որ` պետք չէ նրանից նեղանալ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա ձեր գործողությունների իմաստը եւ դրանց կտա սեփական մեկնաբանությունները` քննադատելով ձեզ: Փորձեք ամեն դեպքում նրան բացատրել ձեր տեսակետը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի ձեզ ավելի մոտ լինելու համար, սակայն, կարծես թե, դուք դա չեք ուզում, քանի որ բավականին փակ եք նրա համար: Ամեն դեպքում` դա ձեզ հեշտությամբ չի տրվի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեզ հնարավորինս զուսպ պահեք, այդպես ավելի հեշտությամբ կհասնեք ցանկալի ուշադրությանը: Իսկ էպատաժային պահվածքն, ընդհակառակը` կվանի ձեր պոտենցիալ զուգընկերներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր կյանքում մի տհաճ միջադեպ կպատահի, սակայն դրա շնորհիվ մեծ դասեր կքաղեք: Օրինակ` այն, որ պետք չէ ձեր ընկերոջը ձեզանից շատ սիրեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կանեք մի քանի րոպե տրամադրեք եւ զրուցեք սիրելիի հետ: Հավատացեք` այդ զրույցն ավելի շատ բաներ կարող է փոխել, քան ձեր կտրուկ գործողությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր միտքն ու սիրտը ոչ մի կերպ չեն կարողանա բանակցել, անգամ եթե շատ տանջվեք: Բայց, այնուամենայնիվ, լավ կլիներ, որ սիրտը մի փոքր զիջեր մտքին: Անգամ սիրելին չի կարողանա օգնել ձեզ այդ հարցում:

ՁԿՆԵՐ

Այսօր լավ կանեք հույսը չդնեք ձեր ներքին ձայնի վրա, այն ձեզ չի օգնի: Փոխարենը` վստահեք սիրելիին եւ մտերիմներին: Նրանց խորհուրդները կօգնեն խուսափել օրվա տհաճ միջադեպերից: