«Մեզ համար էլ անսպասելի քայլ ենք արել»․ Ելենա Արշակյանը՝ «Օջախի երգի» անսպասելի ավարտի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեզ համար էլ անսպասելի քայլ ենք արել»․ Ելենա Արշակյանը՝ «Օջախի երգի» անսպասելի ավարտի մասին




ATV հեռուստաընկերության «Օջախի երգը» հեռուստասերիալն ավարտվում է։ Նոյեմբերին եթերում կլինեն նախագծի վերջին սերիաները։ Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը խոսել է սերիալի ավարտի մասին։

Ելենան նկատեց, որ ի սկզբանե նախատեսել էին, որ հեռուստանովելը կունենա 132 սերիա․ վերջին տարիներն աշխատում են 6–ամսյա սերիալների ուղղությամբ։

«Այն, ինչ մենք անում ենք, հեռուստադիտողների համար է, ուստի՝ կարևոր է նրանց կարծիքը։ Մեծամասնության կարծիքը հաշվի առնելով՝ նկարահանում ենք կարճաժամկետ պրոյեկտներ։ Իհարկե, լինում են նաև հեռուստադիտողներ, որ չեն ցանկանում հրաժարվել սիրելի հերոսներից, բայց ինքս էլ կարծում եմ, որ կարճաժամկետ սերիալներն ավելի լավ են»,– ասաց պրոդյուսերը։



Նա նշեց, որ այս պարբերականությունը լավ հնարավորություն է նաև նոր դեմքեր էկրան բերելու համար․ «Հիմա նոր նախագծի դերասանների փնտրտուքի մեջ եմ։ Մեծ հետաքրքրությամբ սպասում եմ, թե ով լինելու իմ նոր հերոսը կամ հերոսուհին։ Դա լավ է թե՛ դերասանների, թե՛ հեռուստադիտողների համար»։

Ըստ Ելենայի՝ անպայման չէ հերոսները տարիներով եթերում լինեն, որպեսզի հեռուստադիտողները սկսեն ապրել նրանցով․ «Լավ նախագծի դեպքում 6-8 սերիայի դեպքում էլ մարդիկ կսկսեն ապրել հերոսներով»։

Թե ինչ ավարտ կունենա «Օջախի երգը», պրոդյուսերը գաղտնի է պահում, բայց շրջադարձ խոստանում է։

««Հեփի էնդ» կլինի, թե ոչ, հարաբերական է, քանի որ յուրաքանչյուրիս ընկալումն անհատական է, բայց շատ անսպասելի քայլ ենք արել։ Ես ու մեր սցենարիստ Անահիտ Մխիթարյանն այդ հարցին շատ նուրբ ենք վերաբերվում, երկար մտածել ենք, բայց մեզ համար էլ անսպասելի քայլ ենք արել։ Տեսնենք, թե ինչ արձագանք կլինի, հետաքրքիր է լսարանի արձագանքը»,– ասաց Ելենան։



Նյութի աղբյուրը այստեղ։