Հայաստանի հավաքականում գերազանց մթնոլորտ է. սա է մեր թիմի ուժեղ կողմերից մեկը. Խոակին Կապառոս․ Aysor.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականում գերազանց մթնոլորտ է. սա է մեր թիմի ուժեղ կողմերից մեկը. Խոակին Կապառոս․ Aysor.am



Aysor.am-ը գրում է․

ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Լուկաս, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։

-Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։

-Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:

-Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։

-Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։

-Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։

-Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:

-Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։

-Ինչո՞վ է պայմանավորված Վահան Բիչախչյանի բացակայությունը։

-Վահան Բիչախչյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա դիրքում հրավիրել ենք Մխիթարյանին, Սելարայանին, Սպերցյանին, Վարդանյանին, Ադամյանը նույնպես կարող է այդ դիրքում հանդես գալ։ Հայտացուցակում կարող ենք ընդգրկել ընդամենը 23 ֆուտբոլիստի, բոլորին հրավիրել չենք կարող։ Եթե Վահանը հրավիրվեր հավաքական, դուք այս հարցը կտայինք մեկ այլ ֆուտբոլիստի մասին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Վահան Բիչախչյանը այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք մեծ հույսեր ենք կապում։

-Հիմա, երբ ինչ որ չափով ծանոթ ենք մրցակիցներին, ինչպիսի՞ մրցակից է մեզ համար Իսլանդիան:

-Իսլանդիայի հավաքականը դաշտում ամբողջությամբ նվիրվում է խաղին։ Սակայն եթե մենք լինենք նախկին հանդիպումների պես մրցունակ և մեզ ժպտա մարզական բախտը, ապա մենք կարող ենք հաջողության հասնել։

-Վերջին երեք խաղում մրցակցի դարպասը կարողացել էր գրավել ընդամենը մեկ անգամ, այն էլ 11 մետրանոցից։ Ուսումնասիրե՞լ էք պատճառները, որպեսզի նույն խնդիրը չունենանք այս երկու կարևոր խաղերում։

-Ֆուտբոլում կան վերելքներ և անկումներ, սակայն հուսով ենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունը այլևս չի կրկնվի։

-Ինչպիսի՞ն է մթնոլորտը թիմում սեպտեմբերյան խաղերից հետո, պահպանվո՞ւմ է հավատը վերջնական հաջողության նկատմամբ։

-Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է։ Մենք գիտակցում ենք, որ կան հավաքականներ, որոնք կարգով մեզնից բարձր են, սակայն տրամադրվածության առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում