Սիրահարված ես, թե՞ հրապուրված․ Հոգեբանական թեսթ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրահարված ես, թե՞ հրապուրված․ Հոգեբանական թեսթ




1- Եթե ձեր «Սիրեցյալը» ունի տարօրինակ նախասիրություններ` հոբիներ, դուք`

1.Ծիծաղում եք նրա նախասիրության վրա 1
2.Խրախուսում եք նրա նախասիրությունները 2
3.Նրա նախասիրությունները ժամանակի ընթացքում դառնում են նաև ձերը 3

2- Ձեր ծննդյան օրը նա նվիրում է այն նույն գրքից, որ դուք ունեք, դուք`

1.Ասում եք, որ երկար ժամանակ է, ինչ փորձում եք գտնել այդ նույն գիրքը 3
2.Ասում եք, որ դուք նույն գրքից ունեք 1
3.Ժպտալով վերցնում եք գիրքը, մտածելով, որ կնվիրեք ինչ որ մեկին 2

3- Նա ձեզ ժամադրության է հրավիրում և դուք գիտեք, որ նա քիչ գումար ունի, դուք`

1.Առաջարկում եք պարզապես այգում զբոսնել 3
2.Առաջարկում եք գումարը երկուսով վճարել 2
3.Հրաժարվում եք ժամադրության գնալ 1

4- Ի՞նչ կհագնեք ժամադրության գնալիս

1.Շրջազգեստ, որ վերջերս էիք գնել 2
2.Այն շրջազգեստը, որ նա ամենից շատ է սիրում 3
3.Այն շրջազգեստը, որ դուք ամենից շատ եք սիրում 2

5- Ի՞նչ կանեք, երբ նա երկու շաբաթով մեկնի երկրից

1.Կհանդիպեք ընկերուհիների հետ, կզբոսնեք նրանց հետ, կզվարճանաք 2
2.Տանը կնստեք և անհամբեր կսպասեք նրա վերադարձին 3
3.Կզանգեք ձեր նախկին <<ընկերոջը>> և նրա հետ դուրս կգաք զբոսնելու 1

6- Եթե նրա մայրիկը ձեզ այնքան էլ չհավանի և իր պահվածքով ձեզ պարզ հասկացնի, որ մեկ ուրիշին է իր տղային համապատասխան զույգ համարում, դուք`

1.Կփորձեք բոլոր հնարավոր միջոցներով սիրաշահել նրան 3
2.Կանեք ամեն ինչ, որ համապատասխանեք նրա չափանիշներին 2
3.Անկեղծ կզրուցեք նրա հետ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա 1

7- Եթե վիճել եք նրա հետ և վեճի մեղավորը դուք եք, ինչպե՞ս կվարվեք

1.Ներողություն կխնդրեք 3
2.Կսպասեք, որ նա առաջինը զանգի 2
3.Ամեն ինչ քո տեսանկյունից կպատմես ընկերուհիներիդ և կսկսես նրանց հետ միասին փնովել նրան 1

8- Եթե դուք երեկոն անցկացնում եք տանը` ձեր ծնողների հետ, դուք`

1.Մտածում եք, որ հենց այնպես ժամանակ եք կորցրել 1
2.Կարծում եք, որ հիանալի ժամանակ եք անցկացրել 3
3.Սպասում եք, թե երբ է այդ երեկոն ավարտվելու 2

9- Զբոսնելու ժամանակ հանդիպում եք այն երիտասրդին, ում հանդեպ որոշ ժամանակ առաջ այնքան էլ անտարբեր չէիք և նա առաջարկում է միասին զբոսնել

1. Դուք հրաժարվում եք 2
2. Մերժում եք նրա առաջարկը և ասում, որ սիրում եք մեկ ուրիշին 3
3. Համաձայնվում եք նրա հետ միասին զբոսնել 1

10- Նա խոստացել էր երեկոյան զանգահարել, բայց արդեն ուշ երեկո է և նա մինչև հիմա դեռ չի զանգել

1.Ամբողջ գիշեր չեք քնում և սպասում եք նրա զանգին 3
2.Սկսում եք լացել 2
3.Զանգահարում եք ձեր ընկերուհիներին և գնում նրանց հետ զբոսնել

Պատասխաններ

(10-15 միավոր)- Ձեր զգացմունքները սեր անվանել միանշանակ չի կարելի: Դա հրապուրանք է, որը ժամանակի ընթացքում կանցնի: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտակցում եք, որ դա պարզապես ժամանակավոր հրապուրանք է:

(16- 26 միավոր) – Ձեր զգացմունքները տատանվում են սիրահարվածության և հրապուրանքի միջև: Ամեն ինչ նշանակություն ունի` մի փոքր սխալը անգամ կարող է ամեն ինչ տակնուվրա անել: Նա արդեն թանկ մարդ է դարձել ձեզ համար, սակայն, այդ զգացմունքները նույնպես չի կարելի անվանել սեր:

(27-30 միավոր)- Շնորհավերում եմ… Դուք իսկապես սիրում եք, ձեր սերը բավական հասուն և ուժեղ է: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ձեր երկրորդ կեսն էլ ունի բազմաթիվ թերություններ, սակայն, նրան ընդունում և սիրում եք այդ թերություններով հանդերձ: