Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 11-ից 17-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 11-ից 17-ը




ԽՈՅԵՐ

Որքան էլ Խոյերը ձգտեն իրենց ընտրյալների հետ կրքոտ ու զգացմունքային հարաբերությունների, ըստ երեւույթին, դրանք չեն լինի այնպիսին, ինչպես Խոյերն են կարծել:

ՑԼԵՐ

Նրանք, ում Ցլերը համակրում են, կարող են դրսեւորել այն ամենը, ինչ այդքան սիրում են Ցլերը, սակայն ճիշտ հակառակ կողմից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ կարգի բերել Ձեր անձնական կյանքը: Արդյոք այն չափազանց խառը չէ՞: Գուցե այդ ամենը այն պատճառով, որ Դուք իրավիճակի չե՞ք շտկել եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ ընդունել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելիների հետ իրենց հարաբերություններում Խեցգետինները չափազանց քմահաճ կգտնվեն: Ինչ-որ արարքներ եւ խոսքեր, որոնք նրանք մեկ այլ օր հանգիստ կընդունեին, այսօր Խեցգետինների համար բողոքների, դժգոհության եւ խնդրանքների պատճառ կդառնան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին ուղղակի անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների կենտրոնում գտնվել: Միայն այնտեղ, որտեղ կա իրենց պահանջարկը, Առյուծները կարող են իրենց երջանիկ զգալ:

ԿՈՒՅՍԵՐ

Հնարավոր է, որ զուգընկերները իրենց տաղանդները կբացահայտեն Կույսերի առջեւ կամ էլ անակնալով եւ նվերով կուրախացնեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները կարծում են, թե սիրելիների հետ իրենց հարաբերություններում կիրքն ավելի քի՞չ է: Որ նրանք վաղուց սովորու՞յթ են դարձել: Սակայն նույնիսկ առօրյան կարելի է տոնի վերածել: Անհրաժեշտ է երեւակայություն եւ նախաձեռնություն դրսեւորել, որպեսզի կյանքը, լինի այն սովորական, թե անձնական, Ձեզ անհետաքրքիր չթվա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճների համար կարող է արդիական դառնալ «Իմ լեզուն իմ թշնամին է» ասացվածքը: Ընդ որում՝ դա տեղի կունենա ոչ թե սիրելիներին վիրավորելու նպատակով, այլ չմտածված խոսքերի պատճառով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրո հարցերում Աղեղնավորները պետք է կարողանան զիջել եւ հանդես գալ որպես դիվանագետներ: Չարժե նմանատիպ վարքը ընդունել որպես նահանջ: Սերը նման է վալսի. նախ առաջին զուգընկերն է քայլ առաջ կատարում, այնուհետեւ հաջորդի հերթն է գալիս:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրները պետք է հիշեն, որ նրանք, ինչպես եւ բոլորը, ամենալավին են արժանի, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները հնարավորություն կունենան կռահելու իրենց ապագան: Իրենց անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք այնքան լավ են զգացվում, որ ի հայտ կգան Ջրհոսների առջեւ:

ՁԿՆԵՐ

Ձկներին եւ իրենց սիրեցյալներին բարդ խոսակցություն է սպասվում: Անկասկած, ե’ւ Ձկները, ե’ւ նրանց ընտրյալները լուրջ փաստարկներ ունեն, որոնցով եւ պատրաստվում են փոխանակվել: