Սոչիում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել. մեքենաներից մեկում եղել է Քսենիա Սոբչակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոչիում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել. մեքենաներից մեկում եղել է Քսենիա Սոբչակը



Սոչիի Ադլեր քաղաքում մեքենան, որում գտնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, մահացու ելքով վթարի է ենթարկվել: 

Այս մասին հայտնում է REN TV թելեգրամյան ալիքը: Նախնական տվյալներով՝ Mercedes-ի և Volkswagen-ի ճակատային բախումը տեղի է ունեցել Ադլերից Կրասնայա Պոլյանա տանող ճանապարհին: 

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորը մահացել է, մնացածը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Ինչպես հայտնում է Regnum-ը, Սոբչակը օդանավակայան էր գնում: 

Միջադեպից հետո նա թիկնապահների և օգնականների հետ տեղափոխվել է մեկ այլ մեքենա և հեռացել վթարի վայրից: 

Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա. հեռուստահաղորդավարուհու մենեջեր Կիրիլ Սուխանովը չի մեկնաբանել տեղեկատվությունը: