Անահիտ Սիմոնյան. «Հայկոն հենց ՆԱ էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո». orer.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյան. «Հայկոն հենց ՆԱ էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո». orer.am




Orer.am-ը գրում է․

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մահից հետո հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ափսոսանքի խոսքեր գրել սոցցանցի իրենց էջերում՝ կիսվելով սիրելի գործընկերոջ հետ ունեցած հիշողություններով:



Սակայն այս ողջ ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում է Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
Զույգն ամուսնացել էր 2010 թվականին: Նրանց միջև կար 14 տարվա տարիքային տարբերություն: Սակայն նրանց համատեղ կյանքն ավարտվեց 2020 թվականին: Երգչուհի, դիզայները տեղեկությունն առաջին անգամ հաստատել էր Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի: Ավելին՝ Անահիտը նշել էր, որ ամուսնալուծությունից հետո իրենց հարաբերություններն ավելի են լավացել:



Տարիներ առաջ Անահիտ Սիմոնյանը որդու տարեդարձի առիթով Հայկոյի հետ լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով.
«Ես ուզում եմ, որ բոլոր ծնողները մեզ պես երջանիկ լինեն և իրար անսահման շատ սիրեն, քանի որ մեր երեխաները զգում են դա և դաստիարակվում են իրենց ծնողների օրինակի վրա: Ես քեզ սիրում եմ, Հայկո»:



Տարիներ առաջ Անահիտը ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով նրան, թե ինչպես է ծանոթացել Հայկոյի հետ և ինչպես է հասկացել, որ Հայկոն հենց նա էր, գրել էր.
«Մենք ծանոթացել ենք համերգներից մեկի ժամանակ, քանի որ երկուսս էլ շոու բիզնեսի ոլորտից էինք: Իսկ հասկանալու համար, որ Հայկոն հենց նա էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո»:



Նշենք նաև, որ իր հարցազրույցներում Անահիտը մշտապես անկեղծ խոստովանում էր, որ Հայկոն իր թև ու թիկունքն էր, որ նրանցի շատ բան է սովորում: Իսկ իրենց տարիքային տարբերության մասին խոսելիս Անահիտը նշում էր, որ դա երբեք իրեն չի խանգարել, հակառակը՝ Հայկոն թե՛ արտաքին տեսքով, թե՛ մտածելակերպով շատ ավելի երիտասարդ էր, քանի ինքը: Անահիտն անկեղծ նշում էր, որ Հայկոն իր համար լավագույն ամուսնու ու հոր օրինակն է:

Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանը երգչի մահից հետո հուզիչ գրառումներ էր արել սոցցանցի իր էջերում ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: Երգչուհին խոստովանել է, որ որդուն չի կարողանում ասել հոր մահվան մասին.
«Առանց քեզ ես մնացի թույլ եւ անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով եւ գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում … եւ ես չեմ կարող նրան ասել այս մասին … Ուղղակի չեմ կարող:



ինչու թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաեւ մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞: Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին եւ երբեք չեմ կարողանա : Հանգչիր խաղաղությամբ: Բայց խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ »:

Հիշեցնենք նաև, որ Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը ինստագրամի սթորի հատվածում հուզիչ տեսանյութ է հրապարակել:

Դրան կից նա ավելացրել է նաեւ Հայկոյի «Վերեւ» երգը:

Նյութի աղբյուրը այստեղ։