Ահա թե ինչ է գրել ադրբեջանցի օգտատերը Հայկոյի մահվան առիթով․ ուշագրավ մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ահա թե ինչ է գրել ադրբեջանցի օգտատերը Հայկոյի մահվան առիթով․ ուշագրավ մանրամասներ




Հայկոյի անպատեհ վախճանի լուրը շարունակում է տխրեցնել երաժշտի մտերիմներին, ովքեր դժվարանում են առանց իրենց սիրելի ու տաղանդավոր երաժիշտ ընկերոջ ապրել։

Սակայն ուշագրավ է, որ Հայկոյի մահվան լուրը արձագանքներ է ստացել ոչ միայն արտերկրում, այլ նաև մեր հարևան այն երկրում, որի հետ դեռ բոլորովին վերջերս պատերազմական գործողությունների մեջ էինք գտնվում։

Խոսքը ադրբեջանական հարթակի մասին է, որտեղից ցավակցական արձագանք է ստացվել հայ երաժշտի անժամանակ ու ցավալի կորստի առիթով։ Ադրբեջանցի մի օգտատեր հանրահայտ ռեժիսորներից մեկին՝ Հայկոյի մտերիմ ընկեր Հրաչ Քեշիշյանին ցավակցական խոսք է ուղարկել։



Նա իր խոսքում նշել է, որ հայերն իսկապես տաղանդաշատ երգիչ են կորցրել, ինչի համար ինքն ափսոսում է, ապա նաև ափսոսանք է հայտնել, որ վերջին շրջանում մեր տարածաշրջանում այդքան երիտասարդ կյանքեր ոչնչացան։

Նա իր գրառման վերջում հույս է հայտնել, որ կգա խաղաղ ժամանակներ ու այլևս չեն լինի երիտասարդ կյանքերի կորուստներ։