Հայկոն մտածում էր, որ իրեն չեն սիրում. Մենչը պատմել է իր եւ Հայկոյի զրույցի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկոն մտածում էր, որ իրեն չեն սիրում. Մենչը պատմել է իր եւ Հայկոյի զրույցի մասին




Հայկոյի մտերիմ ընկերներից Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում խոսել է իրենց վերջին հանդիպումից.

«Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել: Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին: Մինչ այդ չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,-նշել էր Մենչը:

Մենչը նաեւ ավելացրել էր, որ Հայկոն վերջին շրջանում մտածում էր, որ իրեն հիմա սկսել են քիչ սիրել.

«Դրա համար էլ համերգ չէր կազմակերպում: Համոզում էինք, որ համերգով հանդես գա… Էնքան կուզեի, որ տեսներ, թե հիմա ինչ է կատարվում… Տեսներ էս սուգը, որ կա անծանոթ մարդկանց մոտ: Այ հիմա Հայկոն կհասկանար, թե ինչքան էր սխալվում էս հարցում»,-ավելացրել էր Մենչը: