Կորոնավիրուսով վարակվելուց հետո․ Վալերի Լեոնտեւին դուրս են գրել հիվանդանոցից, բուժումը կշարունակվի տանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կորոնավիրուսով վարակվելուց հետո․ Վալերի Լեոնտեւին դուրս են գրել հիվանդանոցից, բուժումը կշարունակվի տանը




Երգիչ Վալերի Լեոնտեւին դուրս են գրել հիվանդանոցից, ուր նա կորոնավիրուսով տեղափոխվել էր հոկտեմբերի 9-ին, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

«Վալերի Յակովլեւիչի անալիզները նորմայի սահմաններում են, համակարգչային տոմոգրաֆիան պնեւմոնիայի ախտանշաններ չի բացահայտել»,- հայտնել է աղբյուրը։

Երգչի վիճակում դրական դինամիկա է նկատվում, եւ նրա բուժումը շարունակվում է տնային պայմաններում։

Ալիքի տեղեկություններով՝ Լեոնտեւը ջերմությամբ հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 9-ին։ Երաժիշտի մոտ հազ ու թուլություն են նկատվում։ Life.ru-ի հաղորդմամբ՝ երգչի ՊՇՌ թեստի արդյունքը դրական է եղել։

Ընդ որում, Լեոնտեւի համերգային տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքել է երգչի՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելու մասին լուրը։