Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 18-ից 24-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 18-ից 24-ը




ԽՈՅԵՐ

Բարեհաջող ժամանակաշրջան է երկու միայնակ սրտերի միավորման համար: Եթե ձեր սիրտն արդեն զբաղված է, ապա կարող եք փորձել այլոց սրտերը միավորել: Գուցեեւ ստացվի:

ՑԼԵՐ

Ձեր սիրելին մեծ ջանքեր չի գործադրի՝ ձեզ եւ ձեր նախասիրությունները հասկանալու համար: Ամեն դեպքում, փորձեք այնպես անել, որ սիրելին ամբողջությամբ չբացահայտի ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին ձեր մեջ կցանկանա տեսնել ոչ միայն իր կեսին, այլեւ լավագույն ընկերոջը: Պատրաստ եղեք դրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի հանդուրժեք սիրելիի բոլոր քմահաճույքները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելին չի ցանկանա խորհել իր արարքների մասին: Ստիպված եք ինքներդ կառավարել նրա քայլերը:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք հոգնած կլինեք եւ ոչ նախաձեռնող: Ձեր սիրելին պետք ղեկը իր ձեռքը վերցնի, այլապես ձեր գործերն այդպես էլ անավարտ կմնան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք լավատես կլինեք, ինչպես երբեւէ եւ կվարակեք ձեր սիրելիին դրական էներգիայով:

ԿԱՐԻճՆԵՐ

Բավականին դժվար խնդիրներ կլինեն սիրային հարցերում, որոնք բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի կարող լուծել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր ընկերը կօգնի կարգավորել հարաբերությունները ձեր սիրելիի հետ: Դուք կարող եք միայն հպարտանալ. բոլորի բախտը չի բերում ընկերների հարցում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին օգտակար խորհուրդ կտա, որը, սակայն, իրականացնելը անհնարին կլինի: Ամեն դեպքում, արժե այն լսել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Համառություն ցուցաբերեք սիրելիի հետ շփման ընթացքում: Դա ձեզ պետք կգա, որպեսզի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը կամ տեսակետը:

ՁԿՆԵՐ

Բղավոցներն ու արցունքները չեն կարող լուծել ձեր խնդիրները: Պարզապես պետք է կարողանաք ժպտալ եւ հասկանալ, թե ինչ եք ցանկանում: