Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը





Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը։

Լեռնիկը 21 տարեկան էր...

Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու կոմայի մեջ ընկել։

«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,–նշված է գրառման մեջ։

Ավտովթարից մի քանի օր անց «Շիրակ» ՖԱ–ն գրել էր, որ Լեռնիկի մոտ դրական տեղաշարժ կա, սակայն, փաստորեն, երիտասարդ ֆուտբոլիստի ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։