Լուսանկարների ցուցահանդեսով ամփոփվել է ԶԼՄ-ների քարոզարշավը. հայտնի են լավագույն լուսանկարների հեղինակների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուսանկարների ցուցահանդեսով ամփոփվել է ԶԼՄ-ների քարոզարշավը. հայտնի են լավագույն լուսանկարների հեղինակների անունները




Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի շրջանակում իրականացված ԶԼՄ-ների քարոզարշավն ամփոփվեց ցուցահանդեսով: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կազույա Հարադան, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ճապոնացի փորձագետներ, լրագրողներ, ԱԻՆ աշխատակիցներ, դասախոսներ և բուհերի ուսանողներ:

Հայ-ճապոնական գործակցության շրջանակում ԶԼՄ-ների քարոզարշավին հեռուստատեսային, ռադիո, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների 13 լրագրող է մասնակցել: Հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով բոլոր նյութերը հրապարակվել և հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով՝ այս տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ ԱՌՆ մեկամսյակի շրջանակում:

5 անվանակարգում հանձնվեցին մրցանակներ. 2 լավագույն լուսանկարների, լավագույն հեռուստառեպորտաժի, լավագույն ռադիոռեպորտաժի, լավագույն հոդվածի հեղինակները պարգևատրվեցին: 

Լավագույն լուսանկարների հեղինակներ ճանաչվեցին www.shamshyan.com կայքի հիմնադիր Գագիկ Շամշյանը և ԱԻՆ լրատվական բաժնի լուսանկարիչ էմին Մաթեւոսյանը։ «Լավագույն հեռուստառեպորտաժ» անվանակարգում մրցանակակիր դարձավ «Ֆրի նյուզ» հեռուստաընկերության լրագրող Սոնա Աբունցը, «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում՝ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Արմինե Գեւորգյանը, «Լավագույն էլեկտրոնային ռեպորտաժ» անվանակարգում՝ Factor TV-ի լրագրող Անժելա Պողոսյանը։

ԶԼՄ-ների քարոզարշավի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Քարոզարշավը երկու հաջողություն գրանցեց՝ ճգնաժամային թեմաներով գրող լրագրողների թվի ավելացումը և աղետների լրատվության ոլորտում նոր հմտությունների ձեռքբերում՝ ճապոնական կողմի փորձագետների աջակցությամբ: