Քաղաքացին ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից եւ նրա ընտանիքից. Hraparak.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քաղաքացին ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից եւ նրա ընտանիքից. Hraparak.am



Hraparak.am-ը գրում է․ 

«Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել էր Դուբայ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահից հետո, որպեսզի երեխան միջավայր փոխի եւ ավելի հեշտ անցնի ծանր փուլը։

Հյուրանոց ժամանանելու պահին, երբ երգչուհին եւ որդին սպասում էին ֆոյեում, մեկ այլ կին նկարել էր նրանց, ինչից հետո համացանցի ողջ հայկական տիրույթը «պայթեց», երգչուհու հասցեին հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ»։

Կայքի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի հետեւանքով նկարն անող մեր հայրենակիցը պետք է դատապարտվեր 6-ամսյա կալանքի, ինչպես նաեւ վճարեր 136.000 դոլար։

Իմանալով իր արարքի հետեւանքների մասին, նկարի հեղինակը, հուսահատությունից ելնելով, տեսաուղերձ է նկարահանել, որում հրապարակավ ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից եւ իր ընտանիքի անդամներից։ «Հրապարակի» տեղեկություններով՝ երգչուհին մտադիր է ներել կնոջը։