Վահագն Դավթյանը կարող է բաց թողնել ԱԱ-ն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահագն Դավթյանը կարող է բաց թողնել ԱԱ-ն



Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի աշխարհի Առաջնությանը կորոնավիրուսի պատճառով:

«Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի Առաջնությանը: ՀՀ-ից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում: Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն քանի, որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Հավելեմ նաև, որ այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում: