5 հայտնի կանայք, որոնք ամուսնալուծությունից հետո լրջորեն նիհարել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

5 հայտնի կանայք, որոնք ամուսնալուծությունից հետո լրջորեն նիհարել են



Graziamagazine-ը ներկայացրել է հայտնի կանանց, որոնք ամուսնալուծությունից հետո կերպարանափոխվել են:

Ելենա Ստեպանենկո



2018թ.-ի գարնանը Ելենա Ստեպանենկոն երկրպագուներին շոկի ենթարկեց` հանկարծակի քաշ կորցնելով: Կարծես թե, Եվգենի Պետրոսյանից բարդ ամուսնալուծությունը նրա համար օգտակար է եղել: Հումորիստը, որին շատերը հիշում են փարթամ կազմվածքով, նիհարել է ավելի քան 40 կիլոգրամով: «Իմ գլխավոր սկզբունքներից մեկը` ամբողջ չափաբաժինը պետք է տեղավորվի ափի մեջ, իսկ ուտել հարկավոր է 4, 5, 6 անգամ. որքան ցանկանում եք»,- պատմել է աստղը:

Ադել



Ադելի միլիանավոր երկրպագուներն ի լուր ամենքի հայտարարեցին, որ պատրաստ են կախարդական ձայն ունեցող երգչուհուն սիրել անկախ կիլոգրամներից, սակայն ամուսնուց բաժանվելուց հետո աստղը սկսել է հանուն փոքրիկ որդու զբաղվել իր մարմնով եւ նիհարել է նվազագույնը 40 կիլոգրամով: «Հազիվ թե նրան շատ դուր գա սպորտով զբաղվել, սակայն նա փոխել է կենսակերպը: Նա մարզվում է, բայց նրա նիհարելու արդյունքի 90 տոկոսը սննդակարգն է, որն օգնում է քաշ կորցնել»,- նշել է մարզիչ Կամիլա Գուդիսը:

Լոլիտա




2019թ.-ին Լոլիտա Միլյավսկայան հանրությանը վհատեցրել է ամուսնուց` Դմիտրի Իվանովից բաժանվելու մասին լուրով: Սքուոշի մարզիչը երգչուհու հինգերորդ պաշտոնական ամուսինն էր, որի հետ նա ապրել է ութ տարի: Ամուսնալուծության գործընթացի ընթացքում Լոլիտան սկսել է արագորեն կիլոգրամներ կորցնել, իսկ լրագրողնորի հարցերին ի պատասխան իրեն բնորոշ ոճով կատակում էր: «Ամուսնուցս բաժանվելուց հետո ես պարզպաես դադարեցի պատրաստել»,- նշել է աստղը, որն, ի դեպ, վերջերս հաստատել է, որ նոր սիրավեպ ունի:

Ջանեթ Ջեքսոն



2017թ.-ին Ջանեթ Ջեքսոնը որդու լույս աշխարհ գալուց երեք ամիս անց բաժանվել է գործարար Վիսամ ալ-Մանից: Ջեքսոնը հավաքել է իրեն եւ մեկ տարվանից պակաս ժամանակահատվածում ազատվել 50 կիլոգրամից: «Այո, սա ես եմ, եթե ինձ չեք ճանաչել, որովհետեւ ես իսկապես փոխվել եմ»,- ցույց տալով կազմվածքը` առաջին լուսանկարները մակագրել էր նա:

Գոհար Ավետիսյան



Գործարար Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: Հրաժեշտ տալով զգացմունքներին` նա կարողացել է հավաքել իրեն եւ նիհարել է ավելի քան 40 կիլոգրամով: Փոփոխություններից հետո նրա կյանքում նոր սեր է հայտնվել, եւ վերջերս Գոհարն առաջին անգամ մայր է դարձել: Գոհարը ծննդաբերությունից հետո չի հրաժարվել նիհարելու երազանքից եու դիմել է լիպոսակցիայի:


Լուսանկարները՝ Jim Smeal/Shutterstock, ՌԻԱ Նովոստի/Սերգեյ Պյատակով,
 «Ռոսիա 1», Instagram