Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար




Խոյ 

Ցավոք սրտի, ինչ որ ծրագրել եք իրականացնել այս օրվա ընթացքում, վիճակված չէ իրականություն դառնալ: Խնդիրներ կառաջանան նաև անձնական հարցերում, փորձեք խուսափել սիրելի հետ հարաբերություններ պարզելուց: 

Ցուլ 

Ձեր պարտականությունները ուրիշի ուսերին մի դրեք: Ոչ ոք չի կարող հարցերը լուծել ավլի լավ, քան դուք: Նոր ծանոթությունը կհանգեցնի սիրային կապի: 

Երկվորյակ 

Պահպանեք ձեր ուժերը և խուսափեք սթրեսային իրավիճակից: Նոր գաղափարներ ու մտքեր կծագեն, որոնք ձեզ նոր ուժ կհաղորդեն: 

Խեցգետին 

Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է և այդպես էլ կշարունակվի: Դուք լի եք էներգիայով, դա բացառապես ձեր օգտին կլինի: 

Առյուծ 

Աշխատավայրում անախորժություններ ու դժվար լուծելի հարցեր են սպասվում: Մի խառնվեք իրար ու մի հուսահատվեք, դու ի զորու եք լուծելու ձեր առջև ծառացած բոլոր հարցերը: 

Կույս 

Արտառոց ոչինչ չի սպասվում, հանգիստ է օր է: Կարող եք զբաղվել առօրյա տնային հարցերով ու գործերով: 

Կշեռք 

Շատ լավ ժամանակահատված է կարիերան զարգացնելու համար: Անձնականի ասպարեզում ամեն ինչ հարթ չէ: Եթե սիրելի հետ հարաբերությունները ձեզ չի բավարարում, փորձեք նախ խոսել նրա հետ, ապա փորձեք փոխել նաև ձեր աշխարհայացքը: 

Կարիճ 

Սիրային հարցերի հետ կապված ամեն ինչ իդեալական է: Կարող եք չանհանգստանալ, ամեն ինչ այդպես լավ էլ շարունակվելու է, իսկ եթե միայնակ եք, հնարավոր է հանդիպեք ձեր 2-րդ կեսին: 

Աղեղնավոր 

Բոլոր կարևոր հարցերը հետաձգեք: Մաքուր օդին զբոսնեք, քնեք, հանգստացեք, իսկ կիսատ հարցերը հաջոդ օրը լուծեք: 

Այծեղջյուր 

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար ավելորդ ծախսերից խուսափեք: Որքան էլ որ այդ պահին ցանկանաք շռայլություններ թույլ տալ, զսպեք, դա ձեր օգտին կլինի: 

Ջրհոս 

Շատ մի անկեղծացեք անգամ ամենամտերիմների հետ ու ձեր պլանների մասին մի պատմեք: Շատերը կան, որոնք նախանձում են ձեր հաջողությանը: 

Ձկներ 

Լսեք ձեզնից մեծի խորհուրդը, անգամ եթե այդ պահին այդ խուրհուրդը ձեզ համար խորթ է, հետևեք դրան: Հակառակ դեպքում մեծ է սխալվելու հավանականությունը: