2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին




2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Հաջորդ տարվա 41 մասնակիցի ցանկն արդեն հրապարակվել է մրցույթի պաշտոնական էջում։ Մասնակցությունը հաստատող հրապարակում է արվել նաև «Armenia in Eurovision» ինստագրամյան էջում։

Այս անգամ երգի մրցույթն անցկացվելու է Թուրինում։ Հայաստանը երգի մրցույթին վերջին անգամ մասնակցել է 2019-ին։

2020–ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մրցույթը չեղարկվեց։

2021 թվականին Հայաստանը չմասնացեց մրցույթին՝ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը։

Առաջին ալիքն առայժմ չի հայտնել, թե ինչպես է ընտրելու այս տարվա մասնակցին։