Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ սպանել է կինոօպերատորին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ սպանել է կինոօպերատորին




Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել, սպանել է կինոօպերատորին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:

Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։