Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար




ԽՈՅ.

Չեք պատրաստվում թաքցնել ձեր մտքերը և հայացքները, խոսում ամեն ինչի մասին, ինչ գալիս է մտքին: Երբեմն սրա պատճառով հայտնվում եք ոչ հաճելի իրավիճակում, բայց գործը կոնֆլիկտներին չի հասնում: Ամեն դեպքում փորձեք ձեզ ավելի զուսպ պահել, հատկապես եթե գործ ունեք ազդեցիկ մարդկանց հետ:

Մտերիմները երբեմն քննադատում են, թույլ տալիս կտրուկ արտահայտություններ: Աշխատեք չնեղանալ: Ասվածից ինչ-որ բան պետք է հաշվի առնել: Ցանկալի է զերծ մնալ ոչ պլանավորված գնումներից և ծախսերից, լինել զգույշ ֆինանսական հարցերում:

ՑՈՒԼ.

Աշխատում եք լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ, խաղաղապահի դեր եք խաղում աշխատավայրում, տանը, ընկերական շրջապատում: Թվում է՝ ոչ ոք բացի ձեզանից չի պատրաստվում կանխել վեճերը, բայց ամեն դեպքում, երբ շրջապատողներին կոչ եք անում իրենց ավելի զուսպ և կոռեկտ պահել, ձեզ լսում են:

Հիշեք, որ ձեր հոգևոր ուժերը սահմանափակ են և նրանց պաշարը պետք է անընդհատ ավելացնել: Այդ պատճառով օրվա ընթացքում անընդհատ ժամանակ գտեք զբաղմունքների համար, որոնք ուրախացնում են ձեզ և բարձրացնում տրամադրությունը. զբոսանքների, սիրելի գործի, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. 

Օրը բերում է անսպասելի նորություններ: Որոշ Երկվորյակներ դրանց պատճառով ստիպված են փոխել ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարատև պլանները: Աշխատավայրում մթնոլորտը մի պահ կարող է լարվել, բայց դուք կմեղմեք իրավիճակը հաջող կատակով կամ էլ իմաստուն դիտողությամբ, խուսափելով լուրջ կոնֆլիկտից:

Տանը հանգիստ է: Մտերիմները կասկածում են ձեր ընդունած որոշումների ճշմարտացիության վրա, համոզում հրաժարվել մտադրությունից: Պաշտպանեք ձեր տեսակետը և աշխատեք չնյարդայնանալ: Շուտով բոլորը կընդունեն ձեր արդարացիությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ. 

Կարող է ոչ պարզ իրավիճակ ստեղծվել, բայց դրանից ելք կգտնեք: Արժե ականջալուր լինել հին ծանոթների խորհուրդներին, ովքեր վայելում են ձեր վստահությունը: Եթե չգիտեք ինչ անել, փորձառու մարդկանց առաջարկությունները տեղին կլինեն: Աշխատավայրում ձեր հեղինակությունը կասկածի տակ է դրվում: Բաց մի թողեք հնարավորությունը ևս մեկ անգամ ցույց տալ ձեր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքները, փորձը և տաղանդը: Միևնույն ժամանակ բաց ինքնագովազդից ավելի լավ է զերծ մնալ:

Անձնականում տեղի չեն ունենում լուրջ փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հաջող է: Կարելի է քննարկել ապագայի պլանները, այդ թվում հեռավոր, կկարողանաք հասնել կոմպրոմիսի:

ԱՌՅՈՒԾ. 

 Շատ գործ կունենաք: Դրանց լուրջ վերաբերվեք, եթե անգամ թվում է, որ խոսքը գնում է ձանձրալի և խճճված մի զբաղմունքի մասին: Եթե այժմ սխալներ թույլ չտաք, ապա շուտով հնարավորություն կլինի ինչ-որ նոր և շատ խոստումնալից բանով զբաղվելու համար: Շատ կարևոր է չշեղվելը, քանի որ մեծ է ինչ-որ բան կորցնելու ռիսկը, բաց թողնելու ինչ-որ կարևոր բան:

Տնային հոգսերը ցանկանում եք մի կողմ թողնել, բայց այսօր դա անհնար է: Մտերիմներին կարևոր է, որ մասնակցեք բոլոր գործերում: Աշխատեք ուշադրություն չդարձնել մանր կենցաղային խնդիրներին և անհարմարություններին:

ԿՈՒՅՍ. 

Օրը հանգիստ է դասավորվում: Խնդիրները, որոնցով կզբաղվեք այսօր, ունեն ակնհայտ լուծում և չեն պահանջում ստեղծագործական մոտեցում: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները դասավորվում են լավ: Եթե անգամ դժգոհություն առաջանա միմյանց նկատմամբ, այն կոնֆլիկտի չի վերածվում: Հավանական են ոչ պլանավորված ծախսերը, որոնք ամեն դեպքում ձեր բյուջեում անցքեր կգոյացնեն:

Հնարավոր են հաճելի նորություններ, որոնք վերաբերում են ընտանիքի անդամներին: Շանս կունենաք կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում նկատմամբ, չնայած տարաձայնություններին և վեճերին, մեծ համակրանքով եք զգում:

ԿՇԵՌՔ․ 

Օրը հարմար է ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող հարցեր լուծելու համար: Խորհելու ժամանակ քիչ կլինի, ստիպված կլինեք գործել շատ արագ, բայց ինտուիցիան չի դավաճանի, և ճիշտ ճանապարհ կընտրեք: Օրվա կեսը հարմար է երկարատև համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկելու, համախոհներ և գործընկերներ փնտրելու համար:

Չարժե կայացնել անձնական կյանքին վերաբերող հապշտապ որոշումներ: Կա վտանգ, որ ինչ-որ մեկը՝ դիտավորյալ կամ պատահաբար, փորձի ձեզ մոլորության մեջ գցել: Ավելորդ դյուրահավատությունը կարող է թանկ արժենալ:

ԿԱՐԻՃ․

Օրը պլանավորում եք այնպես, որ դրա առաջին կեսում զբաղվեք առավել կարևոր հարցերի լուծմամբ: Այս ժամանակը հարմար է ցանկացած տեսակի գործնական հանդիպումների, պետական հիմնարկներ այցելելու և փաստաթղթեր ձևակերպելու համար: Գործնական ակտիվությունը գնալով նվազում է, և երեկոյան դժվար թե կարողանաք աշխատանքային սխրանքներ գործել և հաղթանակներ գրանցել:

Մտերիմների հետ շփման և ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար շատ հարմար է օրվա երկրորդ կեսը: Կարելի է այցելել թատրոն կամ համերգ, դուք գոհ կլինեք: Ցանկալի չէ նշանակել ռոմանտիկ ժամադրություններ ռեստորաններում, որոնք ունեն էկզոտիկ խոհանոց: Հնարավոր են տհաճություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ․ 

Օրը հարմար է երկարատև նախագծերի վրա աշխատելու համար: Ոչ ոք չի շտապեցնի կամ սպասեցնի ձեզ, կկարողանաք նպատակին ընթանալ այն արագությամբ, որն օպտիմալ եք համարում: Վատ չեն անցնում բանակցությունները, բայց առայժմ ոչ դուք, ոչ ձեր հնարավոր գործընկերները պատրաստ չեն ընդունել վերջնական որոշումներ: Որոշ հարցեր այդպես էլ անլուծելի են մնում, բայց դա չի նյարդայնացնում:

Էմոցիոնալ հաջող ֆոնը թույլ է տալիս պահպանել լավ տրամադրությունը ողջ օրվա ընթացքում: Հրաշալի լեզու եք գտնում մտերիմների հետ և սիրով օգնում յուրաքանչյուրին, ով խնդրում է այդ մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ․

Շփման մեջ ավելի ուշադիր եղեք: Չարժե վստահել մարդկանց, ովքեր համառ են, համարյա ագրեսիվ, պարտադրում են իրենց ներկայությունը, տալիս են խորհուրդներ և շողոքորթում: Պետք է պաշտպանեք հետաքրքրությունները, դիմադրեք ոչ միայն նրանց, ովքեր ակներևաբար իրենց ոչ բարյացակամ վերաբերմունքն են ցույց տալիս, այլև նրանց, ովքեր թաքցնում են իրենց իրական մտադրությունները ընկերասիրության անվան ներքո:

Երեկոն հարմար է հանգստի, լիցքաթափվելու համար: Ընտրեք այն, ինչ ձեր ճաշակով է. ռոմանտիկ զբոսանք սիրելի մարդու հետ, այցելություն ՍՊԱ-կենտրոն, դասական երաժշտության համերգ կամ էլ ուղղակի լավ ֆիլմի դիտում: Կարևորը, որ կարողանաք լիցքաթափվել:

ՋՐՀՈՍ․

Օրը հաջող է դասավորվում: Իրադարձությունները թույլ են տալիս իրականություն դարձնել պլանը, որի հետ մեծ հույսեր էիք կապում, մոտենալ ձեր գլխավոր նպատակներից մեկին: Պետք չէ գոհանալ փոքր արդյունքներով և կանգ առնել կես ճանապարհին: Ձգտեք ավելիին, և կգրանցեք գլխապտույտ հաղթանակներ:

Հաջող տենդենցների ազդեցությունը ուժեղ է և մասնագիտական, և անձնական կյանքում: Այսօր գտնում եք անսպասելի միջոցներ ցանկալիին հասնելու համար, ստեղծագործաբար մոտեցեք ցանկացած գործի, այդ պատճառով և ինքներդ չեք ձանձրանա, և մյուսներին կարող եք հետաքրքրել:

ՁԿՆԵՐ․

Շատ լավ օր է: Դաշնակիցները օգնում են լուծել խնդիրները, այդ պատճառով ամեն ինչ միայնակ չեն անում: Ղեկավարության հետ շփման ժամանակ խնդիրներ չեն առաջանում, կարելի է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են մասնագիտական աճին կամ էլ աշխատավարձի բարձրացմանը: Բայց մի թուլացեք: Մոտերքում կա մեկը, ով պատրաստ է օգտվել ձեր ցանկացած վրիպումից:

Ոչ միայն պահպանում եք լավ տրամադրությունը, այլև բաց չեք թողնում հնարավորությունը ուրախացնել մտերիմներին, սփոփել և աջակցել նրան, ով հայտնվել է բարդ իրավիճակում: Այս օրվա բոլոր բարի արարքները կպարգևատրվեն: