Մհեր Արմենիան Շուռնուխից քայլելով գալիս է Երևան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մհեր Արմենիան Շուռնուխից քայլելով գալիս է Երևան



«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։

Այս մասին տեղեկանում ենք «Ազգի ձայն» կուսակցության Facebook–յան էջից, որի միջոցով Մհերը ուղիղ եթեր է մտել։

«Ես և իմ երկու գաղափարակից ընկերը Շուռնուխից քայլելով շարժվում ենք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։ Մենք քայլելու ենք 15 օր և մայրաքաղաքում կլինենք նոյեմբերի 7-ին»,– ասում է Մհեր Արմենիան։

Նա հույս է հայտնում, որ ճանապարհին իրենց կմիանան այն հայրենակիցները, որոնք մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով։ Նա որոշ պահանջներ է ներկայացնում և հայտնում է, որ իրենք դեմ են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ այնպիսի փաստաթղթեր ստորագրի, որոնք ցավոտ հետևանքներ կունենան հայ ազգի համար։

«Մենք պահանջում ենք, որ գործադիրն ամբողջ կազմով հրաժարական տա, սակայն օրենսդիրը շարունակի աշխատել»,– նշում է կուսակցության առաջնորդը։