Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով




Բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ Էդ Շիրանը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

Արտիստի խոսքով՝ COVID-19-ի թեստի արդյունքը դրական է, եւ ինքն այժմ պետք է հետեւի ինքնամեկուսացման ռեժիմին եւ «կառավարության հրահանգներին»։ Շիրանը խոստացել է ձգտել ծրագրված հարցազրույցն ու համերգները տալ հենց տնից։ «Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հուսախաբ եմ արել։ Ապահով եղեք»,- հավելել է երգիչը։

Ավելի վաղ Էդ Շիրանը պատմել էր, թե ինչպես է իր սիրելին՝ Չերի Սիբորնը, մի հարցով փչացրել ամուսնության «իդեալական» առաջարկը։ Աստղը ծնկի է եղել աղջկա առաջ եւ նրան ուղղել մատանին։ «Ես հարցրի՝ արդյոք նա կամուսնանա՞ ինձ հետ»,- նշել է երգիչը, ինչին ի պատասխան լսել է․ «Դու, ինչ է, կատակո՞ւմ ես»։ Շիրանն ու Սիբորնն ամուսնացել են 2018թ․-ի դեկտեմբերին։

 
 Լուսանկարը՝ Getty Images