Ալեք Բոլդուինը հանդիպել է իր կրակոցից մահացած օպերատորի ամուսնուն ու որդուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեք Բոլդուինը հանդիպել է իր կրակոցից մահացած օպերատորի ամուսնուն ու որդուն




Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին Նյու Մեքսիկոյում նկատել են նկարահանումների ընթացքում մահացած Հալինա Հատչինի ընտանիքի հետ։ Կադրերում դերասանը նրա ամուսնու եւ 9-ամյա որդու հետ դուրս է գալիս Սանտա Ֆեի հյուրանոցներից մեկից։

Հալինա Հատչինսը մահացու վիրավորում է ստացել Նյու Մեքսիկոյում անցած հինգշաբթի։ Դատական արձանագրությունները վկայում են, որ նրան տվել են ատրճանակն ու ասել, որ այն «սառն» է, ինչը նշանակում է, որ այն չպետք է լիցքավորված լիներ մարտական փամփուշտներով։


«Բառեր չկան՝ նկարագրելու համար իմ շոկն ու տխրությունը ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը խլել է Հալինա Հատչինսի՝ կնոջ, մոր եւ մեր գործընկերոջ կյանքը»,- ավելի վաղ ասել էր Բոլդուինը։