Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել




Լատինաոամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել։ Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահն Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը։

«Քաղաքացիություն շնորհել հետեւյալ անձանց՝ Օրեյրո Իգլեսիաս Նատալյա Մարիսա՝ ծնված 1977թ․-ի մայիսի 19-ին Ուրուգվայում, որդու՝ Մոլո Օրեյրո Մերլին Ատաուլայի հետ՝ ծնված 2012թ․հունվարի 26-ին Արգենտինայում»,- ասված է տեքստում։

Ավելի վաղ լատինոամերիկացի դերասանուհին նշել է, որ չի պատրաստվում ապրել երկրում, սակայն ձգտում է անձնագիր ստանալ՝ ի երախտագիտություն ռուսների սիրո։