Արմինեի ու Վահեի հարսանիքի տպավորիչ պահերը․ BRAVO.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմինեի ու Վահեի հարսանիքի տպավորիչ պահերը․ BRAVO.am




Հոկտեմբերի 8-ը հիշարժան ու անմոռանալի օր է դարձել ռադիոհաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի եւ ընտրյալի՝ շոումեն, սցենարիստ Վահե Խաչատրյանի համար. տեղի է ունեցել նրանց երկար սպասված հարսանեկան արարողությունը: Արմինեն BRAVO.am-ին տրամադրել է չհրապարակված լուսանկարներ, մանրամասներ է պատմել հարսանիքից եւ Զանզիբարում անցկացրած մեղրամսից:

«Մի քիչ ուշացած հարսանիք էր այն առումով, որ մենք ամռանն էինք պլանավորել, քանի որ բացօթյա պետք է լիներ: Մեր ծրագրերն ու սպասումներն ի չիք դարձան, քանի որ տան կառուցման ու վերանորոգման աշխատանքներն անընդհատ ձգձգվում էին, իսկ մենք ուզում էինք ամուսնությունից անմիջապես հետո մեր տանն ապրել: Մտածեցինք, որ Հայաստանում աշունը եւս վատ չէ: Հայկական ավանդական տնից տուն գնալու ժամանակահատվածը նախընտրեցինք տրամադրել լուսանկարահանմանը Երեւանի սիրելի փողոցներում, սրճարաններում՝ մարդկանց սովորական առօրյայի մեջ: Հետո գնացինք Սաղմոսավանք, քանի որ Երեւանին հասանելի հեռավորության վրա գտնվող ամենաշքեղ հարակից բնություն ունեցող եկեղեցին է, հատկապես հոգեւոր ուժեղ էներգետիկա կա այնտեղ»,-պատմել է նա:









Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում