Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է հերթական YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է հերթական YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը



Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է հերթական YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը ։ 

Այս տարի այն կմեկնարկի նոյեմբերի 17- ին աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնայի մենահերգով և կեզրափակվի դեկտեմբերի 6-ին կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբուկահար Բիլլի Քոբամի և իր բենդի համերգով։ 

Այդ օրերի ընթացքում նախատեսվում է բազմաթիվ ջազային համերգներ, մաստեր կլասեր, ֆիլմի ցուցադրում և այլ միջոցառումներ։ 

Փառատոնի մասնակից են լինելու հայ հանդիսատեսին արդեն հայտնի և սիրված ջազմեններ, ինչպես նաև երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց յուրահատուկ մեկնաբանությամբ։