«Муз-ТВ»-ին մեղադրել են երեխաների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության մեջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Муз-ТВ»-ին մեղադրել են երեխաների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության մեջ




«Муз-ТВ» հեռուստաալիքին մեղադրել են երեխաների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության մեջ։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել էն Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանում։ TJ -ն մանրամասնում է, որ հեռուստաալիքի դեմ բողոքել են երգիչ Ֆիլիպ Կիրկորովի եւ բլոգեր Դավիթ Մանուկյանի, ինչպես նաեւ տիկտոկեր Դանյա Միլոխինի մասնակցությամբ եթերի պատճառով:

Ըստ հոդվածի «Муз-ТВ»-ին կարող է սպառնալ 90 օրով աշխատանքի դադարեցում կամ մեկ միլիոն ռուբլու չափով տուգանք: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Դիմումը կքննարկվի նոյեմբերի 17-ին։ Դատարանում չեն կարողացել ճշտել, թե որ գերատեսչությունն է այն կազմել, բայց դա վերաբերում է «Ռոսկոմնադզորի» իրավասությանը:


Լուսանկարը՝ Василий Кузьмиченок / ТАСС