PROJECT LA–ի պրոդյուսերը՝ «Ինձ բացակա չդնեք» երգի համար Գոռ Սուջյանի փոխարեն Տարոն Մուրադյանի հետ աշխատելու պատճառի մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

PROJECT LA–ի պրոդյուսերը՝ «Ինձ բացակա չդնեք» երգի համար Գոռ Սուջյանի փոխարեն Տարոն Մուրադյանի հետ աշխատելու պատճառի մասին. Tert.am Life



Tert.am Life -ը գրում է․

PROJECT LA խումբն օրերս ներկայացրեց նոր տեսահոլովակ Համո Սահյանի բանաստեղծությամբ «Ինձ բացակա չդնեք» երգի հիման վրա, որը կատարում էր երիտասարդ երգիչ Տարոն Մուրադյանը։

Լսարանին միանգամից հետաքրքրեց, թե ինչու երգը չի կատարում խմբի մենակատար Գոռ Սուջյանը, արդյոք նա շարունակելու է աշխատել խմբի հետ։

Tert.am Life–ի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը պարզաբանեց, որ սա իրենց առաջին համագործակցությունը չէ այլ վոկալիստի հետ։ Համատեղ երգեր թողարկելու փորձ են ունեցել նաև Ռոլանդ Գասպարյանի, Նարինե Դովլաթյանի, երիտասարդ երգիչների հետ։

«Գոռը շարունակում է մնալ մեր հիմնական վոկալիստը։ Մեր երգերի մեծ մասը գրվում են հենց նրա համար, պարզապես այս երգն այսպիսի տեմբր էր ուզում։ Տարոնը սովորում է Կոնսերվատորիայում, հեռանկարային երաժիշտ է։ Քանի որ նրան ճանաչում էինք որպես լավ երաժիշտ, համագործակցեցինք»,– ասաց նա։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում