Վահրամ Պետրոսյանի անակնկալը Լիլիթ Հովհաննիսյանին եւ իրենց նորածին որդուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահրամ Պետրոսյանի անակնկալը Լիլիթ Հովհաննիսյանին եւ իրենց նորածին որդուն



Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես է ամուսինն իրեն եւ որդուն դիմավորել տանը։


Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը տուն է մտնում փոքրիկը գրկին։ Ամբողջա տունը գեղեցիկ զարդարված է։ Երգչուհին անդադար իր հիացմունքն է արտահայտում։ Հոլովակն ավարտվում է ամուսինների ջերմ համբույրով։

«Վերադարձանք տուն ու....

Հ.Գ. Ի դեպ սա իմ նոր երգն է, ամբողջական տարբերակը առաջիկա օրերին կտեղադրեմ YouTube-ում։ Դժվար կռահեք, թե ով է գրել այն ինձ համար։ Չտանջեմ ձեզ, ասեմ միանգամից` հեղինակը @vahrampetrosyan է, ով այս երգից բացի ինձ նվիրեց նաեւ հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով», - հրապարակումն այսպես է մակագրել Լիլիթ Հովհաննիսյանը։


Նշենք, որ փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել էր իր Instagram-յան էջում։

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։