Բրիթնի Սփիրսի փեսացուն Մել Գիբոսնի հետ կխաղա նոր մարտաֆիլմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսի փեսացուն Մել Գիբոսնի հետ կխաղա նոր մարտաֆիլմում




Բրիթնի Սփիրսի փեսացուն՝ Սեմ Ասգարին, կխաղա «Թեժ վայր» (Hot Seat) մարտաֆիլմում։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերները կլինեն Քեւին Դիլոնը եւ Մոլ Գիբսոնը, հայտնում է Deadline-ը։

Ժապավենը կպատմի նախկին հաքերի մասին, որին ստիպել են բանկային կայքեր կոտրել, քանի որ անհայտ անձը ռումբ է տեղադրել նրա աթոռի տակ։ Մել Գիբսոնի հերոսը կփորձի փրկել հաքերին։ Փոփ աստղի սիրելին կխաղա ոստիկանության սերժանտի դերը։ Ժապավենի ռեժիսորը Ջեյմս Քալեն Բրեսակն է։


Սեմ Ասգարին իրանական արմատներով ֆիթնես մարզիչ է, դերասան եւ մոդել, որը նախկինում նկարահանվել է երաժշտական տեսանյութերում, այդ թվում Բրիթնի Սփիրսի տեսահոլովակում։ Նա նկարահանվել է նաեւ «Սեւ երկուշաբթի», «Ընտանեկան բիզնես», «Ծովային ոստիկանություն․ հատուկ բաժին» սերիալներում։