[Exclusive]. Լիլի Մորտոն սկսել է երգել․ առաջին մանրամասները Լիլիի երգից և տեսահոլովակից. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

[Exclusive]. Լիլի Մորտոն սկսել է երգել․ առաջին մանրամասները Լիլիի երգից և տեսահոլովակից. Tert.am Life




Women’s club–ում գործունեությունը հաջողելուց հետո Լիլի Մորտոն լսարանին կներկայանա որպես երգչուհի։ Հոկտեմբերի 30-ին կկայանան նրա առաջին՝ «Լիլի, Լիլի» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի առաջին մանրամասները Լիլին վստահել է Tert.am Life-ին։

Ըստ նրա՝ երգելն իր համար խորթ երևույթ չէ․ «Ես 7 տարի դաշնամուրի եմ գնացել, 3-4 տարի երգել եմ երգչախմբում։ Իմ ուսուցիչներն ինձ ասում էին՝ անպայման Կոնսերվատորիա ընդունվիր, բայց այն ժամանակ հայրս զոհվել էր, մայրս հնարավորություն չուներ ինձ ուղարկելու Երևանում ապրելու և սովորելու։ Այդպես էլ դա մնաց, բայց իմ մեջ միշտ եղել է երգելու ցանկություն։ Վերջին 3 տարում ես ու Վադիմը քննարկում էինք՝ ինչպես սկսել երգի կարիերան, բայց այդ թեման միշտ ձգձգվում էր։ Նախորդ տարի պրոդյուսերական ընկերություններից մեկի կողմից առաջարկ ստացա 3 տարով պայմանագիր կնքել երգի ասպարեզում։ Աշխատանքներ սկսեցինք, նույնիսկ տեսահոլովակ նկարահանեցինք, պարզապես, պայմանագրի հարցում համաձայնության չեկանք, հրաժարվեցինք։ Ի դեպ, այդ աշխատանքը ևս առաջիկայում կներկայացնենք»։



Լիլին նկատեց, որ հետագայում գուցե աշխատի վոկալն ավելի լավացնելու ուղղությամբ։

Նա նշեց, որ հումորային, թեթև տեսահոլովակ են նկարահանել, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում