Մոսկվայի կինոփառատոնի ցուցադրությունից հանված Արցախի մասին պատմող ֆիլմը հաղթել է Կանադայում տեղի ունեցած կինոփառատոնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայի կինոփառատոնի ցուցադրությունից հանված Արցախի մասին պատմող ֆիլմը հաղթել է Կանադայում տեղի ունեցած կինոփառատոնում


Կանադայի Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում ղարաբաղցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» կինոնկարը հաղթել է չոր անվանակարգերում՝ «լավագույն ձայն», «լավագույն երաժշտություն», «լավագույն սցենար» եւ «լավագույն միջազգային կինոնկար»՝ արտասահմանյան խաղարկային կինոնկարների կատեգորիայում։ 

Այս մասին հայտնում է «Արցախպրեսը», նշելով, որ կինոնկարով փորձ է արվում ներկայացնել աշխարհին Ղարաբաղն ու նրա պատմությունը, ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է կինոնկարի ռեժիսորը։ Կինոնկարը ցուցարդվել է Միացյալ Նահանգների եւ Կանադայի մի շարք շրջաններում։ 

Հիշեցնենք, որ այս կինոնկարը, քանի որ ուղղակիորեն կապված է Արցախի, հայ-ադրբեջանական հակամարտության եւ ռազմական գործողությունների հետ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից, ինչպես մեկնաբանվել է այդ ռուսական կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովի կողմից։ Ռեժիսորը սակայն համաձայն չէ ռուսների արած այն պնդման հետ, որ կինոնկարն ունի քաղաքական քարոզչական ենթատեքստ, կամ ատելություն է տարածում։