«Ես վաղուց հաշտվել եմ իմ կնճիռների ու անհարթությունների հետ»․ Նազենի Հովհաննիսյանը` գրեթե անթերի մշակված լուսանկարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես վաղուց հաշտվել եմ իմ կնճիռների ու անհարթությունների հետ»․ Նազենի Հովհաննիսյանը` գրեթե անթերի մշակված լուսանկարի մասին




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել․

«Առավոտյան սուրճ՝ կաթով։ Էսպես կարող ենք վերնագրել, կամ ինչպես, որ դուք կամենաք: Ես վաղուց հաշտվել եմ իմ կնճիռների ու անհարթությունների հետ, բայց Վահե Ստեփն ինձ այսպիսին է տեսնում...
Հարթ, մի տասը տարի խմբագրած, գրեթե, անթերի (եթե այդպիսիք լինում են, իհարկե): Վահ ջան, շնորհակալ եմ։ Միշտ բարի աչքով ինձ լուսանկարես ու մոնտաժես»։