Կինոյի ոլորտի լավագույնները․ Կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության հետաքրքիր դրվագները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կինոյի ոլորտի լավագույնները․ Կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության հետաքրքիր դրվագները




Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» կայացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության կազմակերպած մրցանակաբաշխություն։ Հայկական կինոյում ներդրում ունեցած գործիչները պարգևատրվեցին որպես լավագույնը։

Այն առաջին անգամ էր անցկացվում, մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին գիլդիաներ: ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իր վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը: Մրցանակաբաշխությունը նախատեսում են անցկացնել երկու տարին մեկ անգամ:



Կինոպրոդյուսերների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ` «Անատոլիական պատմություն»)



Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»)

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»)

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան (ֆիլմ` «Անատոլիական պատմություն»)

Կինոօպերատորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»)

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»)

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»)

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»)

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արև, սարեր և սեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):



Կինոգետների և կինոլրագրողների գիլդիա

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան

Կինոգետների և կինոլրագրողների գիլդիա

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան