Լեոնարդո Դի Կապրիոն համաշխարհային առաջնորդներին խնդրել է փրկել մարդկությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեոնարդո Դի Կապրիոն համաշխարհային առաջնորդներին խնդրել է փրկել մարդկությունը




Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դիմել է համաշխարհային առաջնորդներին և խնդրել նրանց քայլեր ձեռնարկել մարդկությունը փրկելու համար։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես միանում եմ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով COP26-ի ղեկավարներին վճռականորեն գործել կլիմայի հարցի շուրջ, պաշտպանել մեր ապագան և փրկել մարդկությունը: Ժամանակն է ամբիցիաների, համերաշխության և գործողությունների»,- գրել է Դի Կապրիոն: Իր գրառման մեջ նա նշել է Գուտերիշի թվիթերյան էջը, որը նույնպես կոչ է արել համաշխարհային առաջնորդներին քայլեր ձեռնարկել մոլորակը պաշտպանելու համար։

Համաշխարհային առաջնորդները հավաքվում են Գլազգոյում տեղի ունեցող կոնֆերանսին, որը տևելու է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը: Պետությունների ղեկավարները պատրաստվում են քննարկել Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղիները։ Նոյեմբերի 2-ին Գլազգոյի համաժողովին եկել էր նաև Դի Կապրիոն։