Հրաչյա Պողոսյանն՝ աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաչյա Պողոսյանն՝ աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր




Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցեց մոլդովացի Կորնելիու Ռուսու հետ եւ 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ: Գոտեմարտը տեւեց 54 վայրկյան:

Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր գերմանացի Անդրեյ Գինսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 1:5 հաշվով պարտվել էր թուրք Ահմեդ Ույարին: Թուրք ըմբիշը դուրս էր եկել 63 կգ քաշայինների եզրափակիչ եւ Հրաչյա Պողոսյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տվել:

Սփոփիչ գոտեմարտում Պողոսյանը կրկին ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Արսլանբեկ Սալիմովի նկատմամբ:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որը եզրափակիչ գոտեմարտում կմրցի Իրանի ներակայացուցիչ Ամին Միրզազադեի հետ: