Լրահոս

«Արտաքին գեղեցկության հետեւից ընկնելիս շատ հաճախ մոռանում են ներքին գեղեցկության մասին եւ կորցնում տեսակ». Նաիրա Մովսիսյան

 


Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով է։ «Արտաքին գեղեցկության հետեւից ընկնելիս շատ հաճախ մոռանում են ներքին գեղեցկության մասին եւ կորցնում տեսակ։ Ինչպիսին էլ դառնաք, ինչ քայլերով էլ վերեւ ճախրեք, չմոռանաք տեսակ հիմնելու մասին, չմոռանաք ժպիտի եւ մարդ տեսակ մեծատառով մնալու մասին… Որեւէ գեղեցկության սրահ ձեզ չի կարող այնպիսին սարքել, ինչպիսին ստեղծված եք ի վերուստ եւ կրթվում եք կյանքի ընթացքում։ Երբ քայլում եք, անկրկնելի եք, աշխատեք խոսելիս եւ շփվելիս առվել գեղեցիկ լինել եւ ժպտալ... ինչու չէ նաեւ պատեհ եւ անպաեհ նույնիսկ...»,- մեկնաբանություններում գրել է նա։



Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում համարձակ բացվածքով։ Դերասանուհին վառ շպարով էր։ Նաիրայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։