35 հետաքրքիր փաստ տղաների մասին, որոնք, հնարավոր է, դուք չգիտեք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

35 հետաքրքիր փաստ տղաների մասին, որոնք, հնարավոր է, դուք չգիտեք




1. Տղաները միշտ չէ, որ հետաքրքրվում են միայն աղջիկների արտաքինով, նրանց շատ ավելի դուր են գալիս շփվող և հետաքրքիր զրուցակից աղջիկները:

2. Տղաներին դուր է գալիս, երբ նրանց հետ սիրախաղի մեջ են մտնում:

3. Եթե տղան ասում է, որ քեզ չի հասկանում, նշանակում է՝ դու չես մտածում այնպես, ինչպես նա:

4. Եթե տղան քեզ իրոք սիրում է, նա աչք կփակի քո բնավորության բոլոր վատ գծերի վրա:

5. Տղաները պարզապես խենթանում են, երբ աղջիկը ժպտում է:

6. Նրանք տանել չեն կարողանում, երբ դու քո նախկինի մասին ես խոսում:

7. Եթե տղան ուզում է ծանոթանալ քո ծնողների հետ, թույլ տուր նրան դա:

8. Տղամարդիկ երբեք լաց չեն լինում (իհարկե, այս փաստին չենք հավատում):

9. Տղաներին աննկարագրելի դուր է գալիս, երբ աղջիկը դիպչում է նրանց ձեռքերին:

10. Տղամարդիկ իսկական շողոքորթներ են, նրանք ինչ ասես չեն անի այն աղջկա համար, ով իրենց դուր է գալիս:

11. Երբ աղջիկը «ոչ» է ասում, տղան դա հասկանում է որպես «փորձիր ևս մեկ անգամ»:

12. Նրանք պաշտում են իրենց «մայրիկներին», սա ամենաանհերքելի փաստն է:

13. Տղաներն առանց դժգոհելու իրենց ընդմիջման գումարը կծախսեն քեզ համար ծաղիկներ գնելու համար:

14. Զգուշացեք, տղամարդիկ բամբասանքն ավելի արագ են տարածում, քան կանայք:

15. Տղաները շատ ավելի բաց ու անկեղծ են, քան աղջիկները:

16. Նրանք կանացի գաղտնիքները խնայել չգիտեն:

17. Նրանց երևակայությունն անսահման է:

18. Աղջկա հասակը ոչ մի նշանակություն չունի տղայի համար, այ քաշն ուրիշ հարց է:

19. Նրա՝ քեզ անընդհատ ծիծաղեցնել ցանկանալու ձգտումից կարելի է եզրակացնել, որ դու նրան դուր ես գալիս:

20. Տղամարդիկ ավելի շատ սիրում են խելացի կանանց, քան մինի կիսաշրջազգեստներով:

21. Եթե տղան քեզ պատմում է իր խնդիրների մասին, դա նշանակում է, որ նրան պարզապես ուշադիր ունկնդիր է պետք, և ամենևին էլ հարկավոր չէ նրան խորհուրդախեղդ անել:

22. Տղաները փոփոխություններ անելու թուլություն ունեն, բայց նաև` թույլ կամք:

23. Տղաներն աղջկա մեջ գնահատում են կանացիությունը, բայց ոչ թուլությունը:

24. Տղաները միանգամից հասկանում են, որ դուր են գալիս աղջիկներին, բայց ամբողջապես վստահ չեն լինում, մինչև աղջիկն ասում է այդ մասին:

25. Եթե տղան խոստովանում է ընկերոջը, որ գլուխը կորցրել է այդ աղջկա պատճառով, ուրեմն դա իրոք այդպես է:

26. Եթե տղան լուրջ խոսակցություն է սկսել, երբեք մի ընդհատիր նրան, լսիր մինչև վերջ:

27. Նրանք հարգում են աղջիկներին, ովքեր կարողանում են պատրաստել, հատկապես ինչ-որ մի բան թխել:

28. Նրանք երազում են հանդիպել աղջկա, ով նման կլինի իրենց մայրիկին:

29. Տղաներն ավելի շատ խնդիրներ ունեն, քան թվում է:

30. Քո ընտրյալի ընկերը նրա մասին ամեն ինչ գիտի, դու էլ աշխատիր ընկերանալ նրա հետ և ավելի շատ բաներ իմանալ քո ընկերոջ մասին:

31. Տղամարդկանց թույլ տեղը նրանց...ծունկն է:

32. Եթե տղան թույլ է տալիս քեզ հեռանալ, ուրեմն նա իրոք քեզ սիրում է, և ուզում է՝ դու երջանիկ լինես:

33. Տղաները չեն սիրում չափից դուրս շատ դիմահարդարվող աղջիկների:

34. Նրանք ատում են աղջիկներին, ովքեր ամեն ինչին շատ սուր են արձագանքում:

35. Որքան էլ որ նրանք դա հերքեն, բայց միշտ էլ աղջիկների խորհրդի կարիքն ունեն։