Բրիթնի Սփիրսը հետաձգել է հարսանիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսը հետաձգել է հարսանիքը




Երգչուհի Բրիթնի Սփիրսն իր նկատմամբ խնամակալության չեղարկման վերաբերյալ դատական որոշման բացակայության պատճառով առայժմ չի կարող կազմակերպել իր ու սիրելիի՝ Սեմ Ասգարիի հարսանիքը, սեփական բնակարան գնել եւ երեխաներ ունենալ, հայտնում է TMZ-ն։

Աղբյուրները պնդում են, որ դատավորը կարող է երգչուհու հոգեկան առողջության գնահատական պահանջել՝ հաշվի առնելով ախտորոշումները, որոնք դրվել են 13 տարվա ընթացքում։

Բրիթնին եւ նրա խնամակալ ու հայր Ջեյմի Սփիրսը խնդրել են խնամակալությունն ավարտել առանց գնահատականի։

Ջեյմի Սփիրսը Բրիթնիի խնամակալն է եղել 2008թ․-ից՝ նյարդային պոռթկումից հետո։ 2021թ․-ին դատարանը Բրիթնի Սփիրսին ազատել է հոր խնամակալությունից, սակայն առայժմ խնամակալության վերաբերյալ պաշտոնական որոշում չի կայացվել։