Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն




Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։

130 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Ամին Միրզազադեի հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։

Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Զիվկովիչին, քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահի նկատմամբ: Կիսազերափակիչում հայ ըմբիշը 3:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Դարիուժ Աթիլա Վիտեկին:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: