Մահացել է «Բրիգադա» սերիալի դերասանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Բրիգադա» սերիալի դերասանը




Մոսկվայում մահացել է 49-ամյա դերասան Դմիտրի Գումենեցկին, որը «Բրիգադա» հանրաճանաչ սերիալում խաղացել է Սաշա Բելիի անվտանգության պետ Շմիդտի դերը։ Այդ մասին հայտնում է 5-tv.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը։ Դերասանը վերջին օրերն անց է կացրել խնամքի կենտրոնում։

Այս տարվա ապրիլին դերսանը հիվանդության հետ կապված պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Ռյազանի բանտից։