Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ




Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տարավ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ ապահովելով առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը։

+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը մենամարտեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ եւ բացահայտ առավելությամբ հաղթեց 5։0 հաշվով։

Երեք ռաունդներում էլ հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տարավ Աբդուլաեւի նկատմամբ: