Երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով եւ շատ ծանր եմ տարել. Եվա Բաղդասարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով եւ շատ ծանր եմ տարել. Եվա Բաղդասարյան



ArmLur.am-ը դերասանուհի Եվա Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե արդյոք վարակվել է կորոնավիրուսով եւ ինչպես է վերաբերվում Կառավարության պահանջով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը:

«Կորոնավիրուսով արդեն հասցրել եմ վարակվել երկու անգամ: Առաջին անգամ վարակվել եմ անցած տարի նույն այս ժամանակահատվածում, երբ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լարված ծանր վիճակում էինք գտնվում պատերազմի պատճառով, իսկ երկրորդ անգամ հիվանդացել եմ մոտ վեց ամիս առաջ: Երկու անգամն էլ հիվանդությունը տարել եմ շատ ծանր, եւ հիմա էլ երրորդ անգամ վարակվելու վտանգը կրկին առկա է»,-ասաց դերասանուհին:



Եվա Բաղդասարյանի խոսքով, չնայած հիվանդության ծանր տանելուն, նա դեռեւս հապաղում է պատվաստվել.

«Դեռեւս սպասում եմ, եւ հետեւում եմ պատվաստված մարդկանց արձագանքներին, հետո նոր որոշակի ժամանակ անցնելուց հետո կփորձեմ ինքս պատվաստվել»: