ABBA-ն, 40 տարվա դադարից հետո, ալբոմ է թողարկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ABBA-ն, 40 տարվա դադարից հետո, ալբոմ է թողարկել




Շվեդական ABBA խմբի նոր՝ «Voyage» ալբոմը շրջանառության մեջ է հայտնվել։ Այն ներառում է տասը երգ:

ABBA-ն ալբոմի թողարկման մասին հայտարարել էր սեպտեմբերին։ Այնուհետև խումբը ներկայացրեց երկու երգ՝ «I Still Have Faith in You» և «Don't Shut Me Down»:

Շվեդական խումբը նախատեսում է ալբոմը ներկայացնել 2022 թվականի գարնանը բ համերգի ժամանակ՝ հոլոգրամների օգտագործմամբ։ Այն կանցկացվի Լոնդոնի Օլիմպիական այգու մարզահրապարակում, որը հատուկ կառուցվել է դրա համար։

ABBA-ն հիմնադրվել է 1972 թվականին։ Voyage-ը նրա իններորդ ալբոմն է։ Վերջին «The Visitors» ալբոմը թողարկվել էր 1981 թվականի նոյեմբերին։