Տարիքային տարբերությունը մեզ չի խանգարում․ ով է Գրիգորի Եսայանի 2-րդ կինը․ ինչո՞ւ երգչի որդին չի շփվում հոր նոր ընտանիքի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տարիքային տարբերությունը մեզ չի խանգարում․ ով է Գրիգորի Եսայանի 2-րդ կինը․ ինչո՞ւ երգչի որդին չի շփվում հոր նոր ընտանիքի հետ




Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Գրիգորի Եսայանի կնոջը՝ Անաստասիա Եսայանին։



Երգիչ Գրիգորի Եսայանը հայ հասարակությանը հայտնի դարձավ իր «Ոնց եմ քեզ սիրում» երգով, որը նա նվիրել էր որդուն՝ Ռոբերտին։



Հենց այս երգով Գրիգորին սկսեց մեծ մասսայականություն վայելել և խնջույքների ժամանակ դարձավ ամենապահանջված հայ երգիչներից մեկը։



Ժամանակի ընթացքում երգչի անձնական կյանքը նույնպես հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Գրիգորին անկեղծ խոստովանեց, որ ամուսնալուծված է։



Սակայն խոսակցություններն ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Գրիգորին 2-րդ անգամ է ամուսնացել։



Երգիչն ու նրա կինը՝ Անաստասիան, ծանոթացել են 2007 թվականին, երբ աղջիկը դեռ 16 տարեկան էր։



«Ընկերացանք, ավելին՝ կարծես քույր և եղբայր լինեինք:



Հիշում եմ՝ ինչպես էին շատ աղջիկներ կախվում նրա վզից, հիանում նրանով, իսկ ես նրան եղբոր պես էի ընդունում»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է Անաստասիան։



Զույգի միջև կա 7 տարվա տարիքային տարբերություն, որը, սակայն, Անաստասիայի խոսքով՝ իրենց երբեք չի խանգարել։


«Դա մեզ բացարձակ չի խանգարում, չենք էլ նեղվում, ավելին՝ մեզ համար իդեալական է յոթ տարվա տարբերությունը»,- խոստովանել է երգչի կինը։



Անաստասիան դեռ փոքր տարիքից իրեն բեմում էր տեսնում:



Սովորել է դերասանության և ռեժիսուրայի բաժնում, այն հաջող ավարտելով՝ հասկացել է, որ ուզում է մայր դառնալ:



Վերջին տարիներին նրա հիմնական հոբբին երեխաներն են, քանի որ նրանք երեքն են:



«Երեխաների դաստիարակության հարցով ես եմ զբաղվում, օրվա մեծ մասն անցկացնում եմ նրանց հետ, իսկ հայրիկը նրանց երես է տալիս:



Ազատ ժամանակ ակտիվ զբաղվում եմ սպորտով, իսկ երբ դուրս գամ ֆիզարձակուրդից, շատ նախագծեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ:



Հիմա պարզապես ուզում եմ վայելել երեխաներիս յուրաքանչյուր քայլը և տեսնել՝ ինչպես են մեծանում»,- անկեղծացել է Անաստասիան։



Զույգը 3 երեխա ունի՝ զույգ որդիներ և 1 դուստր։



Երեկ նրանք մկրտել են իրենց դստերը՝ 5-ամյա Աննա Միլանային։



Գրիգորիի ավագ որդին Հայաստանում է ապրում և շփում չունի հոր նոր ընտանիքի հետ։



«Տղաս դեռևս միայն ինձ հետ հարաբերություններ ունի։



Իրենք շփվելու համար դեռ փոքր են, պետք է իրենք էլ մեծանան, որ շփվեն։



Կինս էլ երեխայիս հետ շատ մոտ շփում չունի, որովհետև տղաս ունի մայրիկ։ Այդ հարցն ինձ համար ցավոտ չէ։ Ես իմ նախկին կնոջ, որդուս հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Երբ երեխաներս մեծանան, իրենց կհամախմբեմ, շփում կունենան»,– հարցազրույցներից մեկում ասել է Գրիգորին։



Վերջինս խոստովանել է, որ իր երեխաների ՝ միմյանց հետ չշփվելու միակ մեղավորը, թերևս, ինքն է։