Հայտնի է 2021-ի ամենասեքսուալ տղամարդու անունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է 2021-ի ամենասեքսուալ տղամարդու անունը




Կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի դերասան Քրիս Էվանսը, «People» ամսագրի վարկածով, 2021թ․-ին ստացել է ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը։ Դերասանը հայտնիություն է ձեռք բերել «Ֆանտաստաիկ քառյակը», «Վրիժառուները», «Առաջին վրիժառուն․ երկրորդ պատերազմ» եւ մի շարք այլ ֆիլմերի շնորհիվ։

Ինսայդերների խոսքով՝ ծրագրվում էր, որ կհաղթի այլ դերասան, ինչը պետք է տեղի ունենար մյուս տարի։ Սակայն մրցանակաբաշխության ղեկավարները որոշում են կայացրել մրցանակը հիմա հանձնել, հայտնում է PageSix-ը։

Նախորդ տարի տիտղոսը բաժին է հասել դերասան Մայքլ Ջորդանին, որը հայտնի է «Սեւ հովազը» ֆիլմում կատարած դերով։ Այդ կոչումը շնորհվել է նաեւ Իդրիս Էլբային, Բեն Աֆելքին, Մեթյու Մաքքոնահիին, Բրեդ Փիթին եւ այլոց։