Տևական բաժանումից հետո Սոֆի Դևոյանը մեկնել է ԱՄՆ՝ սիրելիի մոտ. նրանք պատրաստվո՞ւմ են ամուսնանալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տևական բաժանումից հետո Սոֆի Դևոյանը մեկնել է ԱՄՆ՝ սիրելիի մոտ. նրանք պատրաստվո՞ւմ են ամուսնանալ




Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանը մեկնել է սիրելիի մոտ ԱՄՆ: Նա թեպետ սիրելիին շարունակում չբացահայտել, սակայն հաճախ է նրա մասին հրապարակումներ անում:



Նախքան ԱՄՆ մեկնելը Սոֆին հաճախ էր խոսում, թե որքան դժվար է հեռավորության վրա հարաբերություններ պահպանելը:

Նույնիսկ մեկ անգամ Սոֆին հեռացրել էր իրենց համատեղ լուսանկարները՝ տպավորություն ստեղծելով, որ բաժանվել են, քանի որ արտասվելիս լուսանկարել էր իրեն և հրապարակել այդ լուսանկարը:



Ավելի ուշ հերքել էր այդ խոսակցությունները, իսկ ներկայումս արդեն վայելում են միմյանց ներկայությունն ԱՄՆ-ում:

Նշենք, որ Սոֆին չի հերքում, որ իրենց միջև մեծ տարիքային տարբերություն կա. ըստ տեղեկությունների՝ Սոֆիի սիրելին մեծ է նրանից 17 տարով:



Հավելենք, որ ԱՄՆ մեկնած Սոֆին օրերս ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասախանել է նաև անձնականին վերաբերող հարցերին:

«Ես մինչև համոզում եմ, որ նկարվի իմ հետ, հոգիս գնում ա: Լուրջ խնդիր ա մեր մոտ նկարվելը ինստայի համար»:



Հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք հարսանիքը սարերի հետևում է, թե՞ պետք է սպասել, Սոֆին պատասխանել է.



«Սարերի հետևում ա դեռ: Մենք աշխատում ենք: Հիմա ժամանակ չունենք»,-նշել է սիրելին: